Դանիայի ոստիկանության մի խմբին հանձնարարվել է առցանց խաղեր խաղալ՝ բռնության դեպքեր գտնելու համար: Համապատասխան կարգի պահապանները մասնակցում են հանրաճանաչ առցանց խաղերին, ինչպիսիք են Fortnite-ը, Minecraft-ը կամ Call of Duty: Warzone-ը:

Ոստիկանության առցանց պարեկային ծառայության հիմնական խնդիրն է ատելության խոսքի, խարդախության և նույնիսկ երեխաների բռնության նշանների որոնումը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է վարչության այլ բաժինների մասնակցություն՝ կենդանի կերպով:

Ոստիկաններն անգամ որոշ խաղերում ունեն ավատարներ, որոնք ցույց են տալիս իրենց իրական մասնագիտությունը: Նրանք պարբերաբար սթրիմեր են անցկացնում Twitch-ով և կիսվում են տեսանյութերով, թե ինչ է կատարվում խաղային աշխարհի կուլիսներում: Նման ոստիկաններից որոշները չեն խոսափում նաև կիսվել TikTok-ում իրենց խաղային հաղթանակներով:

@onlinepatrulje Vi spiller mellem jul og nytår - den 27. + 29. + 30. December. Følg med på Twitch.tv/politietsonlinepatrulje 🖥️ #politi #politietsonlinepatrulje #police #danskpoliti #onlinepatrulje #december #23december #gaming #warzone #fortnite #csgo #streaming ♬ original sound - myah