Twitch-ը վերջերս հայտարարեց, թե իրենց ամենամյա միջոցառման համար այցելելու են ևս երկու քաղաքներ: Սան Դիեգոյի և Ամստերդամի փոխարեն TwitchCon-ն այժմ կանցկացվի Փարիզում և Լաս Վեգասում:

Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրպագուների համար այս տարվա փառատոնը խոստանում է լինել հետաքրքիր հանգստյան օրերով լեցուն՝ կենդանի կատարումներով, կիբերսպորտային մրցաշարերով, հոսքային(սթրիմներ) հանդիպումներով և այլ անակնկալներով: Միջոցառման նպատակն է՝ տոնել և դեմ առ դեմ շփվել հեռարձակողների և նրանց համայնքների հետ:


TwitchCon 2023

TwitchCon North America-ն այս տարի կանցկացվի Լաս Վեգասում, Նևադա նահանգում: Խախտելով նախորդ տարիների միտումը, երբ հիմնական իրադարձությունը սովորաբար տեղի էր ունենում Կալիֆորնիայում, այն իր դեբյուտը կատարում է Լաս Վեգասի գլխավոր տաղավարներից մեկում:

Եվրոպական TwitchCon-ը տեղի կունենա Փարիզում: Այս հայտարարությունը ոգևորել է երկրպագուներին, քանի որ շատերն արդեն վաղուց էին ցանկանում փոխել գտնվելու վայրը: Այս տարի TwitchCon Paris-ը կանցկացվի Porte de Versailles ցուցահանդեսային կենտրոնում։

TwitchCon Paris-ը Porte de Versailles ցուցահանդեսային կենտրոնում տեղի կունենա հուլիսի 8-ին և 9-ին: Մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 20-ից 22-ը Նևադայում տեղի կունենա Հյուսիսամերիկյան TwitchCon-ը Լաս Վեգասի Կոնվերենս կենտրոնում:

TwitchCon Paris-ը հարթակի երկրորդ եվրոպական միջոցառումն է: Առաջին երկու միջոցառումները նախատեսված էին համապատասխանաբար 2019 թվականի ապրիլին և 2020 թվականի մայիսին, սակայն համավարակը ստիպեց չեղարկել 2020 թվականի միջոցառումների շարքը։


Հայտարարությունից հետո գրառումն արագ արձագանք գտավ երկրպագուների և հայտնի հեռարձակողների կողմից, ովքեր իրենց կարծիքն էին հայտնել, որոնց թվում հանդիպում էին նաև քննադատական կարծիքներ: Օրինակ, շատերը ծաղրանքով վերաբերվեցին այս անոնսին, դա բացատրելով նրանով, որ Twitch-ը պարզապես արգելեց մոլախաղերն իր հարթակում, բայց որոշեց իր կարևորագույն միջոցառումն անցկացնել Լաս Վեգասում՝ մի վայր, որը հայտնի է իր մոլախաղերով: