Microsoft-ն Activision Blizzard-ի գործարքի վերաբերյալ Եվրամիության կարգավորիչի հետ փակ լսմանը կմասնակցի փետրվարի 21-ին:

Այն տեղի կունենա Բրյուսելում, իսկ ընկերությունը պետք է հանդես գա ի պաշտպանություն գնման, բավարար հիմքեր ներկայացնելով իբր թե շուկայում ստեղծող մտավախությունների փարատմաը։ Բացի այդ, ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի խնդիրների մասին WSJ-ի վերջին հոդվածում նշվում է, թե գործարքը կհաստատվի Նահանգներում առաջիկա շաբաթների ընթացքում: Ավելի վաղ նույն այս հանձնաժողովն արգելափակել էր գործարքի գործընթացը հակամենաշնորհային հայցով: 

Գրեթե նունն արել էին նաև Եվրամիությունում՝ նախազգուշացում տալով ընկերությանը և դեմ էր հանդես եկել նաև Բրիտանիայի կարգավորիչը՝ նշելով, որ նման գործարքը կարող է վնասել գեյմերներին ու շուկային։

Microsoft-ը նախկինում խոստացել էր, թե կհամոզի համապատասխան մարմիններին, ինչին էլ ըստ ամենայնի նվիրված կլինի տվյալ լսումը: Համաձայնագրի վերջնական գնահատումը պետք է տեղի ունենա մինչև ապրիլի 26-ը:

Microsoft-ի և Activision Blizzard-ի միջև միաձուլման գործընթացը պահանջվում է ավարտել այս տարվա հունիսի վերջին, իսկ գործարքի արժեքը գնահատվում է 68.7 մլրդ դոլար: