Microsoft-ի հաղորդակցման խմբի փոխնախագահ Ֆրենկ Շոուն հայտարարել է, որ Sony-ն ստել է Եվրամիության կարգավորիչներին Activision Blizzard-ի հետ գործարքի քննարկման ժամանակ:

Ըստ մեղադրանքի, Sony-ն պնդում է, թե Microsoft-ը չի առաջարկել շարունակել Call of Duty խաղային շարքի թողարկումը PlayStation կոնսոլների վրա ընկերության հետ միաձուլման ավարտից հետո: Ինչպես նշում է Շոուն, նման հայտարարությունը հեռու է ճշմարտությունից։ Անցյալ տարի Microsoft-ի նախագահ և գլխավոր իրավաբան Բրեդ Սմիթը հաստատեց, որ Sony-ին առաջարկվել է 10 տարվա պայմանագիր PlayStation-ում CoD-ի թողարկման վերաբերյալ, սակայն վերջինս չի մեկնաբանել այն:

Բացի այս Microsoft-ը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում Call of Duty-ն բացառիկ դարձնել Xbox-ի համար, քանի որ դա պարզապես ձեռնտու չէ։ Ընկերությունը պարտավորվել է թողարկել շարքի խաղերը Nintendo հարթակում էլ 10 տարվա ընթացքում։ Միևնույն ժամանակ Սմիթը նշել է, որ Microsoft-ը պատրաստ է նմանատիպ պարտավորություններ տրամադրել նաև այլ հարթակներին՝ դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության կարգավորիչների համար:

Microsoft-ի և Activision Blizzard-ի միջև գործարքը պետք է ավարտվի այս տարվա հունիսի վերջին: Ներկայումս այն փորձում է դատարանի միջոցով արգելափակել ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը։