Ընդամենը երկու շաբաթ անց QuakeCon-ը կվերադառնա հոսքային միջոցառման տեսքով: Այն նվիրված է QuakeCon համայնքին ու խաղերին:

Օգոստոսի 18-ից մինչև 20-ը QuakeCon-ի երկրպագուները կարող են տրամադրվել Discord-ի հանդիպումներին ու գլոբալ ուղիղ հեռարձակումներին: Սպասվում են տեղեկատվական թարմացումներ առկա և ապագա խաղերի մասին, մրցանակների խաղարկություններ, մրցաշարեր, բարեգործական դրամահավաքներ, մշակողների հետ հարցազրույցներ, Bethesda ընկերության խաղերի վաճառքներ և այլն:

Տոնակատարությունները կսկսվեն օգոստոսի 18-ին, 21:15-ից, QuakeCon նախընտրական շոույով: Գլխավոր բացումը կանի id Software-ից Մարտի Ստրետտոնը:  Հատկապես նորություններ են սպասվում Redwall, The Elder Scrolls Online, Fallout 76, Ghostwire: Tokyo, Quake ու այլ խաղերից:

QuakeCon-ին տեղի կունենան նաև մրցաշարեր: Մասնավորապես առաջնություն է սպասվում Quake խաղից՝ Quake Pro League-ն այս տարի կավարտվի Quake Pro League 2022-ի աշխարհի առաջնությունով, որը տեղի կունենա օգոստոսի 18-20-ը: Այն կհեռարձակվի PGL ստուդիայի կողմից՝ Բուխարեստում: Quake Pro League-ի 13 խաղացողներ և ևս 11 այլ  խաղացողներ, ովքեր անցել են որակավորումը, աշխարհի չեմպիոնի գոտու համար կպայքարեն 24 հոգուց բաղկացած Double Elimination-ի ցանցում: