MTV Video Music Awards 2022 արարողության կազմակերպիչներն ավելացրել են նոր ենթաբաժին՝ «Լավագույն կատարում մետատիեզերքում» վերնագրով, որի մեջ մտնում են տեսախաղերի համերգները: Թեկնածուների ցուցակը հրապարակվել Է հեռուստաալիքի պաշտոնական կայքում:

Հայտնի կատարողների երաժշտական համերգները մուլտիփլեյերային տեսախաղերում սկսել են ժողովրդականություն ձեռք բերել 2020 թվականի գարնանը՝ արքայական մարտ Fortnite-ում ռեփեր Թրևիս Սքոթի հաջող ելույթից հետո: Ներկայացումն ավելի քան 27 մլն դիտում է հավաքել և այդ բանից հետո անգամ քաղաքական դեմքերը ոգեշնչվել են ու նման միջոց են օգտագործել նախընտրական մրցապայքարում:

Այս պահին նոմինացվածներից են

  • Blackpink — PUBG
  • BTS — Minecraft
  • Charli XCX — Roblox
  • Ջասթին Բիբեր — An Interactive Virtual Experience
  • Արիանա Գրանդե — Fortnite
  • Twenty One Pilots — Roblox