Riot Games-ի նախկին աշխատակցուհիները ընկերությունից 80 մլն դոլար փոխհատուցում կստանան, ինչի մասին հայտնում է Axios պորտալը:

Գումարը կբաժանվի այն աշխատակիցների միջև, որոնք ընկերությունում աշխատել են 2014 թվականից սկսած և սեռական խտրականության են ենթարկվել: Ընդհանուր առմամբ ցուցակում ավելի քան հազար մարդ կա, որոնք վճարումներ կստանան Riot ընկերությունից: Այս գործով ընդհանուր դատական ծախսերը կազմել են 100 մլն դոլար:

2019 թվականի հուլիսին Kotaku-ն հետաքննություն էր հրապարակել Riot Games-ում տիրրող աշխատանքային մթնոլորտի հետ կապված: Պորտալի տեղեկատվության համաձայն՝ ընկերությունում աշխատող կանայք ավելի քիչ աշխատավարձ են ստացել, քան տղամարդիկ՝ նույն կամ համանման պաշտոններում: Դեկտեմբերին աշխատակցուհիները տեսախաղեր մշակողի հետ համաձայնագիր էին ստորագրել, որի համաձայն ընկերությունը պետք է 10 մլն դոլար վճարեր։

2020-ի հունվարին Կալիֆորնիայի աշխատանքային և բնակարանային իրավունքների պաշտպանության դեպարտամենտը և աշխատանքային օրենսդրության կատարման վերահսկողության վարչությունը հաշվարկել էին, որ ընկերությունում կանանց ու տղամարդկանց վարձատրության տարբերությունը գերազանցում է 400 մլն դոլարը: