Axios-ի լրագրողները ծանոթացել են ESA առևտրային ասոցիացիայի հարկային փաստաթղթերին ու պարզել, որ 2021 թվականին E3 ամենամյա ցուցահանդեսի կազմակերպչի եկամուտը նվազել է 10 միլիոն դոլարով կամ մոտավորապես 25 տոկոսով, քանի որ խաղային ցուցահանդեսը ստիպված են եղել չեղարկել: 

Վերջին ստանդարտ ձևաչափով կայացած միջոցառումն եղել է 2019 թվականին, որից հետո կազմկերպիչները վաստակել են 17 միլիոն դոլար: 2022 թվականի հունիսին այս միջոցառումը չեղարկվեց ու այն տեղի չունեցավ անգամ թվային տարբերակով: Հնարավոր է, որ սրա ֆոնին ESA-ն ֆինանսական կորուստներ ունենա նաև 2023 թվականին էլ:

Axios-ը նաև պարզաբանել Է, թե ինչով է զբաղվում ESA-ն, բացի E3-ից - խաղացողները գիտեն առևտրային ասոցիացիայի գոյության մասին, սակայն իրենց ողջ գործունեությունը խումբը սովորաբար անցկացնում է առանց ավելորդ ուշադրության: Բացի E3-ից, խմբին է պատկանում նաև Entertainment Software Rating Board (ESRB) գործակալությունը, որը տալիս է տարիքային վարկանիշներ նախագծերին:

ESA-ն նշում է իր մասին, թե փորձում է լինել խաղային ինդուստրիայում միավորման ձայնը և բարձրացնել իր հեղինակությունն իշխանությունների աչքերում: ESA-ի լոբբիստները պաշտպանել են խաղերը, երբ իշխանությունները փորձել են դրանք անվանել ամերիկյան դպրոցներում ու այլ հաստատություններում զանգվածային սպանությունների պատճառ:


E3-ը 2023 թվականին առաջին անգամ կկազմակերպեն Pax, Comic-Con և Star Wars Celebration-ի կազմակերպիչները: Նրանք ցանկանում են վերաիմաստավորել ցուցահանդեսը և այն անցկացնել հիբրիդային ձևաչափով: