DICE-ը ներկայացրել է Battlefield 2042-ի հինգերորդ խաղաշրջանին նվիրված թրեյլերը: Նոր սեզոնը մրցակցային շութերում մեկնարկում է հունիսի 7-ից:

Նոր բովանդակության գլխավոր նորամուծություններից մեկը լինելու է նոր քարտեզը՝ «Վերածնունդ» անվանումով, որտեղ ըստ հեղինակները, մարտերը խիստ փոխկապակցված են լինելու: Այսինքն հետևակի և մարտական տեխնիկայի կապը միմյանց միջև կարևորվում է: Նոր քարտեզում կլինեն նաև ինչպես մասշտաբային մարտեր, այնպես էլ ավելի նեղ շրջանակի բախումներ թիմերի միջև:

Նոր քարտեզից բացի վերամշակվել է նաև «Ավազե ժամ» քարտեզը, ներմուծվել է XCE Bar հրացանը և մի քանի զենքեր էլ Battlefield 4-ից: