Metal Gear Solid 3-ի ռեմեյքն օգտագործում է բնօրինակ խաղի ձայնը՝ առանց որևէ փոփոխության: Այս մասին հայտնել է Konami-ի հաղորդակցման բաժնի ղեկավարը, լրագրողների հետ զրույցում:

Մինչ այդ ընկերությունը չի հստակեցրել այս լուրը, իսկ հայտարարությունից հետո միայն գրել էր, թե ռեմեյքում «կհայտնվեն օրիգինալ ձայներ»։ Շատ երկրպագուներ լիովին չեն հասկացել, թե դա ինչ է նշանակում - ծանոթ դերասանների վերադարձ նոր արտահայտություններ ձայնագրելու համար, թ՞ե պատրաստի գործիքներ ու աշխատանքներ՝ օգտագործելու համար։


Ավելի վաղ Konami-ում բացատրել էին, թե ինչ է նշանակում հունական Δ (դելտա) տառը ռեմեյքի անվան մեջ և ինչպես են մշակողները մտադիր վերաիմաստավորել ռեմեյքը։ Ընկերությունում դեռ բաց չեն ասում, թե կոնկրետ ով է պատասխանատու Snake Eater-ի վերաիմաստավորման համար։