Electronic Arts հրատարակչությունը և Maxis ստուդիան ներկայացրել են երկու նոր հավելումներ The Sims 4-ի համար: Պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է խաղի կայքում:

Հունիսի 1-ից օգտատերերին հասանելի կլինեն Grunge Revival և Book NookKits ենթավերնագրերով հավաքածուները: Առաջինը խաղին կավելացնի հագուստների նոր թեմատիկ հավաքածուներ, իսկ երկրորդն ուղղված կլինի կահավորանքներին՝ կահույքներ, զարդարանքներ և այլն, որոնք գեղեցիկ կդարձնեն տան ներքին հարդարանքը: