Epic Games-ը կթողարկի նոր մրցարշավային խաղ, որի համար հիմք կհանդիսանա Rocket League սպորտային արկադային նախագիծը: Այս մասին հայտնել է TalkEsport պորտալը՝ վկայակոչելով ինսայդերների տվյալները։

Նախագծի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Աղբյուրները նաև նշում են, որ Rocket League Racing-ը կարող է դուրս գալ ոչ թե որպես առանձին խաղ, այլ որպես հիմնական հավելում օրիգինալ խաղի համար։

Եթե տեղեկատվությունը հավաստի է, ապա Rocket League Racing-ը կլինի այս ֆրանշիզից երրորդ թողարկումը: Բացի կոնսոլների և ԱՀ-ի օրիգինալ խաղից, կա նաև Rocket League Sideswipe-ը մոբայլ սարքերի համար նախատեսված: