Sifu-ի թողարկումն ի սկզբանե տեղի էր ունեցել 2022 թվականի փետրվարի 6-ին՝ PC-ում Epic Games Store-ում դուրս գալով, ինչպես նաև PlayStation 5 և PlayStation 4 կոնսոլներում: Metacritic-ում խաղի միջին գնահատականը 100-ից 81 միավոր է ըստ խաղային քննադատների, իսկ 10-ից 8.1 միավոր էլ շնորհել են խաղացողները։

Sifu-ի Steam-ի և Xbox-ի թողարկման հետ մեկտեղ Sloclap ստուդիան թողարկել է անվճար խոշոր թարմացում: Դրանում մշակողներն ավելացրել են ինը արենաներ՝ հինգ ռեժիմով և 45 փորձությամբ, ինչպես նաև լրացուցիչ տեսք գլխավոր հերոսի համար։

Sifu-ի հեղինակները հայտնել են, որ թարմացման բովանդակությունն անցնելու համար խաղացողներից կպահանջվի մոտ 10 ժամ:

Steam-ում խաղի գինը 18.89 դոլար է (գործում է 10% զեղչ): Xbox-ում այն վաճառվում է 40 դոլարով: Խաղային այս հարթակների թողարկման ուղղված հրապարակվել է նաև նոր թրեյլեր: