Տեսախաղերը կարող են առաջարկել բազմաթիվ առավելություններ, ինչպիսիք են ձեռքի և աչքի համակարգման բարելավումը, խնդիրների լուծման հմտությունները և որոշումներ կայացնելու ունակությունը: Իհարկե, դրականի կողքին բացասական հետևանքներ էկ կան, եթե մարդն օրինակ խաղում է չափազանց շատ կամ առանց հավասարակշռության:

Հասկանալու համար առցանց խաղերի վարքագծի և մասնագիտական հետաքրքրությունների միջև փոխհարաբերությունները, Սուրեյի շրջանի հետազոտողները, Game Academy Ltd-ի հետ համատեղ անցկացրել են հետազոտություն: Ուսումնասիրել են շուրջ 16 033 մասնակիցների խաղային սովորությունները։ Ուսումնասիրությունը նպատակ ուներ պարզել, թե ինչպես հոբբիները կարող են օգնել ապագա կարիերայի պլանավորման և վիդեոխաղերի խաղացողների մասնագիտական վերապատրաստման հարցում: Այս ուսումնասիրությունից առաջ քիչ բան էր հայտնի այն մասին, թե ինչպես է խաղերի ընտրությունը կապված նրանց կարիերայի ձգտումների հետ:

Հետազոտության մասնակիցներն օգտագործել են Steam-ը և տարբեր խաղեր են խաղացել այդ հարթակում: Հետազոտողներն ուսումնասիրել են ամենաշատ խաղացած 800 խաղերը և ներառել են միայն այն մասնակիցներին, որոնց համար նրանք տեղեկություններ ունեին սեռի և զբաղմունքի մասին:

Հետազոտողները պարզել են, որ ՏՏ մասնագետներն ու ինժեներները խաղացել են գլուխկոտրուկ խաղեր, որոնք հնարավոր է, բարելավել են նրանց տարածական հմտությունները: Ղեկավար պաշտոններում գտնվող մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերել RPG-ների նկատմամբ, որոնք ներառում են կազմակերպչական և պլանավորման հմտություններ, իսկ պրոֆեսիոնալ ինժեներները ընտրել են ռազմավարական խաղեր, որոնք հաճախ պահանջում են խնդիրների լուծում և տարածական հմտություններ: Կանայք նախընտրել են մենախաղեր խաղալ, մինչդեռ տղամարդիկ նախընտրել են շութերներ:

Աշխատանքի ընդունման գործընթացներում լավագույն թեկնածուները կարող են անտեսվել, քանի որ կազմակերպությունները հաշվի չեն առնում միջանձնային հմտությունները, որոնք ձեռք են բերվել ոչ աշխատանքային գործունեության ընթացքում (օրինակ՝ առցանց խաղեր): Հետազոտության արդյունքում պարզել ենք, որ աշխատանք փնտրողների փորձն առցանց խաղերում պետք է ընդգծվի, քանի որ այս ձեռք բերված սոցիալական հմտություններն իսկապես կարող են օգնել զարգացնել իրենց համապարփակ ուժեղ կողմերն աշխատանքի համար՝ նշում է հետազոտության ղեկավար դոկտոր Աննա-Սթիյնա Վալլինհեյմոն: