Հայտնի ինսայդեր Թոմ Հենդերսոնը զրուցել է Skull and Bones-ը փորձարկողների հետ և եկել է ոչ այնքան լավատեսական եզրակացության:

Ըստ Թոմ Հենդերսոնի ստացվում է այն տպավորությունը, թե մշակողները չեն կարողացել իրականացնել խաղի հաջողության համար անհրաժեշտ փոփոխությունները: Ինսյադերի համար դժվար է հավատալ, որ մարդիկ կցանկանան 70 դոլար վճարել նախագծի համար։ Ավելի վաղ հայտնել էր նաև Ubisoft-ի ներսում առկա խնդիրների մասին, որոնք կապված են խաղի թողարկման հետ և ոչ միայն։

Հիշեցնենք, որ Skull and Bones-ի թողարկումը հետաձգվել էր 6-րդ անգամ։ Թե կոնկրետ երբ է թողարկվելու խաղը, պարզ չէ, բայց հնարավոր է, որ դա տեղի ունենա հաջորդ ֆինանսական տարում՝ 2023 թվականի ապրիլից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածը։ Օրերս Ubisoft-ը ցուցադրել էր նոր գեյմփլեյ՝ առաջադրանքներից մեկի կատարմամբ: