Ubisoft-ը կթողարկի նոր հավելում Far Cry 6-ի համար: Այս մասին տեղեկությունը հայտնվել է ստուդիայի Twitter-ի պաշտոնական էջում։

Far Cry 6-ի հաջորդ հավելումը կստանա Lost Between Worlds անվանումը: Մշակողները չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչն է ընդգրկվելու DLC-ում, սակայն թողարկել են փոքրիկ թիզեր։ Հոլովակում կարելի է տեսնել օդում ճախրող մանուշակագույն բյուրեղը, որը պայթում է մի քանի վայրկյան անց։ Հավելման մանրամասները Ubisoft-ը կներկայացնի նոյեմբերի 29-ին:

Far Cry 6-ը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 7-ին PC, Xbox One, Xbox Series S/X, PlayStation 4 և 5 կոնսոլների համար: