Հարցմանը կարող են մասնակցել բոլոր օգտատերերը։ Խաղի թողարկումից երկար ժամանակ անց վերջապես Konami-ն որոշել է լսել երկրպագուների կարծիքը, քանի որ վերջին թարմացումներից հետո առանձնապես չի ավելացել eFootball-ով հետաքրքրվողների թիվը։ Նույնիսկ լեգենդար ֆուտբոլիստների անվճար քարտերը չեն ապահովում կոնտենտի հետաքրքրությունը։ 

Հարցման մեջ օգտատերերը 1-5 սանդղակում պետք է գնահատեն խաղային իրադրությունները՝ ըստ ներկայացված պարամետրերի։ Մեծամասամբ հարցերը վերաբերում են դրիբլինգին, պաշտպանությանը, դարպասապահի խաղին, փոխանցումներին ու հարվածներին, ինչպես նաև վիզուալ շտկումներին։

Հարցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։ Կարող եք ընտրել, թե որ տարբերակի հարցերին եք ուզում պատասխանել՝ մոբայլ կամ կոնսոլային eFootball-ի վերաբերյալ։