Այն, որ Սաուդյան Արաբիան ծրագրում է ավելի քան 37 մլրդ դոլար ներդնել խաղային ինդուստրիայում, հայտնել է SPA պետական լրատվական գործակալությունը: Սրա վրա ուշադրություն են դարձրել Reuters և  Axios պարբերականները։

Երկիրը մտադիր է մոտ 13 մլրդ դոլար ծախսել՝ «խաղերի առաջատար հրատարակչի» գնման համար: Թե կոնկրետ որ ընկերության կամ կազմակերպությունների մասին է գնում խոսքը, հայտնի չէ: Թագավորությունը կգնի նաև մինորիտար բաժնեմասեր մի քանի առաջատար ընկերություններից։

Սաուդյան Արաբիան ներդրումներ կանի Savvy Gaming Group կոնգլոմերատի միջոցով, որը ֆինանսավորվում է երկրի կառավարության կողմից: Պետության համար սա կլինի ո՛չ առաջին ներդրումները խաղային արդյունաբերության մեջ: Ավելի վաղ 2022 թվականին Սաուդյան Արաբիան գնել էր Nintendo-ի ու Capcom-ի բաժնետոմսերի 5-ական տոկոսը, ինչպես նաև մի քանի միլիարդ դոլար է ներդրել Activision Blizzard-ում, Electronic Arts-ում, Embracer-ում և Take-Two-ում: