Ավելի վաղ այս մասին համացանցում տեղեկություններ արտահոսել էին և այժմ պաշտոնապես դրանք հաստատված են: Այն, որ World of Warcraft-ի համար նախատեսված Dragonflight խոշոր հավելումը կթողարկվի նոյեմբերի 28-ին, Blizzard-ից հայտարարել են սեփական կայքում օրվա ընթացքում: Ահա որոշ փաստեր, որոնք վերաբերում են հավելմանը։

  • Առավելագույն խաղամակարդակը՝ 70;
  • 4 նոր տեղանքների  ավելացում;
  • 8 նոր Dungeon-ներ;
  • Dracthyr ռասսայի ավելացում։

Ընկերությունը նաև հրապարակել է թրեյլեր, ցույց տալով խաղային տեղանքներն ու որոշ կերպարների, որոնք հասանելի կդառնան լրացման դուրս գալուց հետո: