CD Projekt հրատարակչությունը և CD Projekt RED ստուդիան Cyberpunk 2077 խաղը վաճառել են ավելի քան 20 մլն օրինակով, ինչի մասին հայտնել են սոցիալական ցանցերում։

Վերջին անգամ CD Projekt-ը վաճառքների մասին տվյալներ հայտնել էր 2022 թվականի ապրիլին՝ ներդրողների եռամսյակային ֆինանսական հաշվետվության ժամանակ։ Այդ պահին Cyberpunk 2077-ի տպաքանակը կազմել է 18 մլն օրինակ։ 2020-ի ընթացքում իրացվել էր խաղի 13,7 միլիոն օրինակ։

Cyberpunk 2077-ի թողարկումը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ Անհատական Համակարգիչների համար տարբերակը Metacritic պորտալում 100-ից ստացել է 86 միավոր՝ քննադատներից և 10-ից 7-ը՝ խաղացողներից: