Blizzard Entertainment-ը հետաքրքրված է Overwatch 2-ում այլ հայտնի խաղերի կամ ապրանքանիշերի հետ քրոսովերների իրագործմամբ: Այս մասին Game Informer հրատարակությանը տված հարցազրույցում պատմել է ֆրանշիզայի փոխնախագահ Ջոն Սպեկտրը։

Սպեկտրը պատմել է, որ անիմեի երկրպագու է, ուստի «Նարուտո» և Fortnite համատեղ համագործակցությունը նրան շատ է դուր եկել։ Նշել է, որ Blizzard-ը դիտարկում է Overwatch 2-ում նման քրոսովերներ կազմակերպելու հնարավորությունը, բայց միայն այն պայմանով, որ երեսվածքները համապատասխան կլինեն խաղին: Սպեկտրի խոսքով՝ ընկերությունը ցանկանում է հետաքրքիր համագործակցություն անել, այլ ոչ թե պարզապես գովազդ տեղադրել իր շութերի մեջ։