Ubisoft ընկերությունը որոշել է տեղափոխել Skull & Bones խաղի թողարկման ամսաթիվը: Այժմ ծովահենային էքշենի թողարկումը նախատեսված է 2023 թվականի մարտի 9-ին՝ պլանավորված ժամկետից չորս ամիս ուշ: Անոնսը կայացել է ստուդիայի կայքում:

Ubisoft-ի ներկայացուցիչներն այս որոշումը բացատրել են երկրպագուներին լավագույն խաղային փորձ տրամադրելու ցանկությամբ: Այժմ մշակողները Skull & Bones-ում զբաղվում են խաղի բարելավումներով՝ հավասարակշռությունը ու ընդհանուր թերությունները փորձում են վերացնել: Ընդ որում, Kotaku պարբերականի տվյալներով, էքշնի հեղինակները հետաձգել են թողարկումը՝ պրոգրեսիայի համակարգի մասին բետա-թեստավորողների բացասական կարծիքների պատճառով:

Ավելի վաղ Ubisoft-ը նախատեսում էր Skull & Bones թողարկել 2022 թվականի նոյեմբերի սկզբին։