Nintendo Direct-ի հերթական և առաջիկա թողարկումը, որն ամբողջությամբ նվիրված է լինելու Splatoon 3 խաղին, տեղի կունենա այս ամսվա՝ օգոստոսի 10-ին: Հեռարձակումը սկսվելու է 17:00 ժամից YouTube-ում և կշարունակվի մոտ 30 րոպե:

Թեպետ հայտնի է, որ թողարկումը նվիրված է լինելու վերը նշված խաղին, սակայն ստույգ պարզ չէ, թե հատկապես ինչն են ներկայացնելու: Splatoon 3-ում կլինի սյուժետային պատմություն և մուլտիփլեյեր: Հասանելի է լինելու նաև համատեղ անցման ռեժիմն ու PvP գործողությունները:

Splatoon 3-ը կհայտնվի սեպտեմբերի 9-ին Nintendo Switch-ում: