Call of Duty: Vanguard և Warzone շութերներում իսկապես հասանելի կդառնան Տերմինատորից հյուրեր, ինչպես և սպասվում էր ավելի վաղ: Խաղերում նոր մրցաշրջանը մեկնարկել է երեկ, սակայն Տերմինատորի երկրպագուները պետք է սպասեն համապատասխան թարմացմանը:

Ամեն դեպքում այս ֆրանշիզայից շութերներում պաշտոնապես հասանելի են դառնալու տերմինատորներ T-800ն ու T-1000ը: Մշակողներն այլ մանրամասներ ներկայացնելու են մրցաշրջանի ընթացքում:

Այլ նորույթներից անդրադառնանք Mercenaries of Fortune-ի խաղային անցագրի պարունակությանը: Այն ներառում է 100 մակարդակով բովանդակություն և  շուրջ քսան անվճար առարկաներ: Խաղացողներին սպասվում է նոր զենք, տարատեսակ հավաքածուներ, հետախույզներ, լրացուցիչ խաղային արժույթ և այլն: