PS Plus-ի թարմացված տարբերակը մինչ այս պահը հասանելի էր միայն Ճապոնիայում և ԱՄՆ-ում: Այժմ արդեն այն գործարկել են Եվրոպա աշխարհամասում: Աշխարհագրական այս տարածքում ծառայությունն անհասանել է միայն  Ռուսաստանում:

Ի տարբերություն այլ տարածաշրջանների, ռուսականում չկա PS1-ից PS5 հարթակների բաժինները, ինչպես նաև բացակայում են խաղերի փորձնական և PS Plus խաղադարանների բաժինները: Որոշ խաղեր, ինչպիսիք են Guardians of Galaxy-ն, ստացել են PS Plus պատկերակը, որը նշանակում է, որ դրանք հասանելի են ընդլայնված սպասարկման կատալոգում: Ըստ ամենայնի, Ռուսաստանում ընդլայնված PS Plus-ի մեկնարկը չի նախատեսվում: Օգտվողներին թողել են միայն ծառայության հիմնական տարբերակը, որը ներառում է վճարովի խաղերի մուլտիփլեյերը, ամպային պահպանումը և ամսական խաղերը: Քանի որ Հայաստանն առանձին տարածաշրջան չի համարվում և շատ դեպքերում ներառվում է ռուսական տարածաշրջանի մեջ, այս խնդիրը կարող է նկատելի լինել նաև հայ օգտատերերի համար, եթե վերջիններիս օգտահաշիվների կարգավորումներում սահմանված է ռուսական տարածքի նշումը: Նման պարագաներում հաճախ օգնում է տարածաշրջանի փոփոխությունը, մասնավորապես երկիրը նշելով որպես ԱՄՆ: