Marvel-ը հրապարակել է պրեզենտացիայի ամսաթիվը, որի ժամանակ տեղի կունենա նոր խաղի անոնսը: Համապատասխան միջոցառումը սպասվում է այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 21:00-ին: 

Անոնսի թիզերն ուղեկցվել է մի քանի հերոսների ներգրավվածությամբ, այդ թվում՝ Վենոմի, Այրոնհարթի և ուրիշների մասնակցությամբ: Հայտնի է, որ Marvel-ը պայմանագիր է կնքել Nuverse հրատարակչի և Second Dinner ստուդիայի հետ։ Այս ստուդիայից որոշ աշխատակիցներ ժամանակին աշխատել են այնպիսի խաղերի վրա, որոնք են օրինակ Hearthstone-ը, World of Warcraft-ն ու Halo-ն: Առաջին անգամ Marvel-ի հետ նրանց համագործակցության մասին տեղեկությունը հայտնի էր դարձել 2018 թվականին ստուդիայի ստեղծումից հետո: Համացանցի օգտատերերը ենթադրում են, որ խոսքը մոբայլ խաղի ստեղծման մասին է: