VRESKI ինդի ստուդիան, որը ժամանակին ստեղծել էր The Hong Kong Massacre շութերը, նոր գեյմփլե է ներկայացրել ապագա խաղից:

Այս նախագիծը ևս հանդիսանում է շութեր, որի ստեղծման ժամանակ ոգեշնչումն եղել է Ջոն Վուի մարտաֆիլմերից: Խաղն առաջարկելու է տպավորիչ փոխհրաձգություններ և պարտադիր սլոու-մո էֆեկտներ: Խաղի գործողությունները տեղի են ունենում առաջին դեմքից: Հրապարակված տեսանյութում ցուցադրվում է առաջին հայացքն այս խաղից:

Նախագիծը դեռ չունի ոչ անվանում, ոչ թողարկման ամսաթիվ։ Նաև անհայտ է, թե ինչ սարքերի վրա է դուրս գալու այն: Միակ բանը, որն այս պահին պարզ է, այն է, որ խաղը ստեղծում են Unreal Engine-ի վրա, մեծ հավանականությամբ խաղային շարժիչի չորրորդ տարբերակի վրա: