Ռազմավարական հայտնի տեսախաղ Age of Empires-ի ստեղծողները խաղի 25 ամյակի օրը գերմանական մի հին ամրոցում նախատեսում են անցկացնել կիբերպսպորտային առաջնություն՝ 550,000 ընդհանուր մրցանակային ֆոնդով։ Սրա մասին տեղեկանում ենք Micosoft-ի և Red Bull Wololo-ի համատեղ հայտարարությունից։ LAN մրցաշարը կանցնի Հայդելբերգում՝ Age of Empires-ի առաջին, երկրորդ և չորրորդ թողարկումներից։ Ամսաթվերի մասին ավելի հստակ հայտարարություն կլինի մայիսի 22-ից հետո, երբ կավարտվի Resurgence առաջնությունը, սակայն ըստ նախնական վարկածի՝ առաջնությունը կլինի օգոստոսի վերջին։ Մասնակիցներից չորսն արդեն հայտնի են, իսկ նրանց կմիանան ևս 12-ը՝ 3 խաղերից։

  • Kai “Liereyy” Kallinger,
  • Gan “Mr Yo” Yangfan,
  • Darko “DauT” Dautovic,
  • Ørjan “TheViper” Larsen․