PUBG: BATTLEGROUNDS-ի մշակողները հայտարարել են եվրոպական տարածաշրջանում PUBG Global Series 2-ի բաց որակավորման մասին: Մրցաշարի ընտրական բաց փուլը կանցկացվի հունիսի 12-ից 17-ը, գրանցումը հասանելի է հետևյալ հղումներով՝ Եվրոպա, MEA: Փակ ընտրությունները նախատեսված են հունիսի 29-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում:

  • Բաց խաղերի 14 հաղթողներ (10-ը Եվրոպայից և 4-ը MEA-ից)
  • 8 PUBG-ի գործընկերներ EMEA-ից
  • PEC: Spring (HOWL Esports) հաղթող
  • THE ROTATION. հաղթող

Փակ ընտրական փուլի արդյունքներով 16 թիմեր կստանան PGC որակավորման միավորնե, սակայն միայն երկու ուժեղագույն թիմերը կհայտնվեն PGS2-ում:

PUBG Global Series 2-ը կանցկացվի այս տարվա օգոստոսին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում: Առաջնությունը կկազմի Gamers8 կիբերսպորտային փառատոնի մի մասը, որի  ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի երկու միլիոն ԱՄՆ դոլար: Այն միմյանց հետ կկիսեն աշխարհի 24 ուժեղագույն կազմերը: