Անցած շաբաթ ավարտվեցին Starcraft 2-ի տարածաշրջանային առաջնությունները, որոնք անցկացվում էին ESL Pro Tour-ի շրջանակում։ Կորեայում հաղթել է Global Starcraft II լիգայի հին չեմպիոնը, որը վեցերորդ անգամ դարձավ Maru-ն, Եվրոպայում հաղթեց Serral-ը, Ասիայում՝ Oliveira-ն, Ամերիկայում՝ Astrea-ն:


Կորեա

Կորեական SC2-ի գլխավոր և միակ լիգան այս տարի հիմնովին կրճատել էր բյուջեն, ինչի արդյունքում զգալիորեն նվազել էին մրցանակային գումարները։ Կազմակերպիչները նաև խաղերի մեծ մասը ստուդիայից տեղափոխել էին առցանց ձևաչափին: LAN-ում խաղացել են միայն վերջին խաղային օրը, որի շրջանակում անցել են կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը: Առաջին սեզոնի ընթացքում սակայն գործարկվել էր քրաուդֆանդինգային Patron արշավը, որին հաջողվել էր ավելի քան 1000 հովանավոր ներգրավել և լիգայի բյուջեն համալրել ամսական մոտ 13 000 դոլարով: Սրա շնորհիվ հաջորդ մրցաշրջանից սկսած GSL-ի բոլոր հանդիպումները կրկին կանցկացվեն ստուդիայի ձևաչափով:

Տարածաշրջանում 6-րդ անգամ լիգայի չեմպիոն դարձավ Maru-ն: Սա ռեկորդ է, քանի որ ավելի շատ անգամ GSL-ում ոչ ոք չի հաղթել: Չնայած այս ակնառու հաջողությանը, զգացողություններն այդքան էլ բարձր չէին, քանի որ հաղթողը ստացավ ընդամենը 7400 դոլար և ուղեգիր ESL SC2 Masters Summer:

Եվրոպա

Եվրոպայի չեմպիոն դարձավ Serial-ը: Արդյունքը սպասելի էր, թեպետ մյուս կողմից, Serial-ը միշտ չէ, որ հաղթում է տարածաշրջանային մրցաշարերում, քանի որ Եվրոպայում կան այլ առաջակարգ խաղացողներ, օրինակ Clem-ը և Reynor-ը, որոնք երբեմն հաղթում են նրան: Չեմպիոնության համար Սեռռալը վաստակեց 12 հազար դոլար և իհարկե ուղեգիր ESL SC2 Masters Summer:

Ամերիկա

Ամերիկայում բավականին հետաքրքիր մրցակցային ցանց կար, որտեղ մինչև 5 խաղացող կարող էր լրջորեն հավակնել հաղթանակին՝ Kelazhur-ը, trigger-ը, Scarlett-ը, SpeCial-ը և Astrea-ն։ Առաջին երկուսը հիանալի արդյունքներ ցույց տվեցին խմբային փուլում։ Scarlett-ը և Special-ը Կորեայում հանդես գալու հսկայական փորձ ունեն և ընդհանուր առմամբ նրանք շատ լավ խաղացողներ են նաև Ամերիկյան տարածաշրջանում։ Արդյունքում Astrea-ն դարձավ չեմպիոն։ Վաստակեց 7500 դոլար մրցանակային գումար և ESL SC2 Masters Summer-ի ուղեգիր:

Ասիա

Ասիական մրցաշարում պատմելու առանձնապես բան չկա։ Չեմպիոնը սպասելիորեն դարձավ Oliveira-ն, ով նաև հանդիսանում է աշխարհի գործող չեմպիոնը։ Խաղացողն առանց խնդիրների անցավ խմբային փուլը, այնուհետև բոլորին դուրս հանեց փլեյ-օֆֆի ցանցից: Գործող չեմպիոնը ստացավ 6000 դոլար և ESL SC2 Masters Summer-ի ուղեգիր:

Առջևում սպասվում է ESL SC2 Masters-ը Հյենչպինգում, որտեղ կգան տարածաշրջանային մրցաշարերում տեղեր շահած խաղացողները, ինչպես նաև բոլոր մյուսները, ովքեր կարող են կամ ցանկանում են մասնակցել առաջնությանը: Առաջնությունը տեղի կունենա հունիսի 16-ից 18-ը, մրցանակային ֆոնդը կկազմի 75 000 դոլար: