Չինական SCBoy կազմակերպությունը հովանավորչական պայմանագիր է կնքել խաղերի մշակող Hypergryph-ի հետ։ Արդյունքում World Team League-ի մրցանակային ֆոնդը կրկնապատկվել է, Master's Colliseum մրցաշարի մրցանակային ֆոնդը մեկուկես անգամ աճել է: Համագործակցությունը կնպաստի Starcraft-ի կիբերսպոտային ակտիվությանը:

SCBoy-ը մրցաշարային օպերատոր է, որը երկար ժամանակ կենտրոնացած է արդեն Starcraft 2-ից անցկացվող World Team League-ում: Օպերատորը կազմակերպում է նաև Master՛s Coliseum մրցաշարը և Kung Fu Cup շաբաթական խաղերը։ Blizzard-ի՝ Չինաստանից հեռանալուց հետո SCBoy-ը հայտարարեց մի քանի նոր իրադարձությունների մասին՝ վերոնշյալ առաջնությունների շարքից:

Մարտի 27-ին հայտնի է դարձել, որ այս միջոցառումների հովանավորը կլինի Hypergryph մշակող ընկերությունը, որը հայտնի է Arknights մոբայլ խաղի շնորհիվ: Այս գործընկերության շնորհիվ SCBoy-ի առաջիկա միջոցառումների մրցանակային ֆոնդը զգալիորեն կավելանա: Մասնավորապես.

  • World Team League-ի ֆոնդը կկազմի մոտ 87 հազար դոլար(երկու անգամով ավելացել է)
  • Master Colliseum սոլո-մրցաշարի ֆոնդը այժմ կազմում է 43 500 դոլար
  • Kung Fu Cup-ի ֆոնդնել է բարձրացվել, սակայն հստակ թվեր չի նշվել

World Team League-ի հիմնական մրցաշարջանը կսկսվի ապրիլի 14-ից: Ներկայումս ընթանում են որակավորման խաղերը: Kung Fu Cup-ը կկայանա զուգահեռ և կկազմակերպվի 11 մրցույթ, իսկ Master's Colliseum-ը սպասվում է ամռանը: