Շվեդական Ninjas in Pyjamas կիբերսպորտային կազմակերպությունը և ավստրիական Red Bull-ը, որն արտադրում է Էներգետիկ ըմպելիքներ, համագործակցության համաձայնագիր են կնքել: Այս մասին ակումբի ներկայացուցիչները հայտնել են պաշտոնական կայքում։

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։ Հայտնի չէ նաև, թե որքան կտևի կողմերի համագործակցությունը։

Ninjas in Pyjamas-ը միակ ակումբը չէ, որի հովանավորն է Red Bull-ը: Ավելի վաղ ավստրիական ընկերությունը նմանատիպ համաձայնագրեր էր կնքել Heroic, Team Spirit, OG, G2 Esports և այլ կազմակերպությունների հետ։