PUBG-ն նոր մրցանակային տարին սկսում է հստակ գծված միջոցառումներով։ Երկրպագուները դրել են այս դիսցիպլինայի հետագա տարածման հիմքը։ Այժմ ժամանակն է տեսնել թե ինչ է առաջարկում KRAFTON-ը 2023-ի համար։ 

PUBG GLOBAL CHAMPIONSHIP 2023

Կշարունակվի PUBG Global Championship-ի անցկացումը։ Սա տարվա գլխավոր առաջնությունն է, որը վերադառնում է PGS-ից հետո։ ՎԵրջինս էլ տարածաշրջանային որակավորումների փուլն է։ 

PUBG Nations Cup

Nations Cup-ը, կամ այլ կերպ ասած՝ ազգերի գավաթն էլ անց է կացվում հունիսին։ Նախորդ տարի այն կազմակերպվեց 3 տարվա դադարից հետո։ Դրան հետևում են միլիոնավոր դիտողներ՝ ամբողջ աշխարհից։ 

Գործընկեր թիմեր

Ինչպես որ Riot Games-ն է ադապտացրել գործընկեր ակումբների առաջնության համակարգը, նույն կարգով էլ Krafton-ն է առաջ շարժվում՝ PGC 2022-ի համար։ Գործընկեր դառնալու համար թիմերը կվճարեն հրատարակչին, իսկ հետո տարվա ընթացքում գումար կվաստակեն ներխաղային իրերի վաճառքից։ 

Նոր արենա Հվ․ Կորեայում

Արդեն բավարար փորձ ձեռք բերելով տարբեր տարածաշրջաններում և տեսնելով կորեացի երկրպագուների ոգևորությունը PUBG-ի հանդեպ, Krafton-ը 2024-ին նպատակ ունի բացել կիբերսպորտային արենա Հարավային Կորեայում։