Natus Vincere PUBG կազմի խաղացող Իվան ubah Կապուստինը 12-րդ տեղն Է զբաղեցրել ռուս կիբերմարզիկների շրջանում վաստակած մրցանակային տեղերի վարկանիշում: PUBG Global Championship 2022-ում թիմի հաղթանակից հետո թարմացված տվյալները տրամադրել է Esports Earnings ծառայությունը:

Կարիերայի ընթացքում ubah-ը վաստակել է 654 հազար դոլար, որից 649.5 հազար դոլարը՝ ելույթ ունենալով PUBG-ի պրոֆեսիոնալ բեմում, իսկ մնացած 4.5 հազար դոլարը DOTA 2-ում: PUBG Global Championship 2022-ում հաղթելու համար NAVI-ի կազմը վաստակել է մեկ միլիոն դոլարից մի փոքր ավելի գումար:

Ռուսաստանցի խաղացողների շրջանում վարկանիշի առաջատարներն են The International 10-ի չեմպիոնները Team Spirit-ից՝ Յարոսլավ Miroshka Նայդյոնովը, Ալեքսանդր TORONTOTOKYO Հերթեկը և Մագոմեդ Collapse Խալիլովը: Ubah-ից բարձ գտնվում են նաև Ռոման RAMZES666 Կուշնառյովը, Ալեքսեյ Solo Բերյոզինը, Դենիս electroNic Շարիպովը, Կիրիլ Boombl4 Միխայլովը և ուրիշներ:

PUBG Global Championship 2022-ը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ից 20-ը Դուբայում։ 32 թիմեր խաղացել են 3,3 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար: