Ուզբեկստանի կառավարությունը կիբերսպորտը ներառել է մարզական դիսցիպլինաների ցանկում: Այս մասին տեղեկությունը հայտնվել է երկրի ազգային լրատվական գործակալության կայքում։

Հրամանագրում նշվում են նաև դրույթներ, որոնք պետք է նպաստեն Ուզբեկստանում կիբեսպորտի զարգացմանը։ Մասնավորապես, նշվել է կիբերմարզիկների պատրաստման և ուսուցման համար հիմք ստեղծելու, ինչպես նաև ազգային մրցաշարեր կազմակերպելու անհրաժեշտությունը։ Ներկայացվել են նաև ամենամյա երեք առաջնություններ՝ Uzbekistan Esports Championship, Ուզբեկստանի Հանրապետության կառավարության գավաթ և երիտասարդության գավաթ: Դրանք կանցկացվեն 2023 թվականից: