Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է իր գոյության պատմության մեջ առաջին Կիբերսպորտային Օլիմպիական շաբաթվա մասին, որը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 22-ից 25-ը Սինգապուրում: Այս մասին հայտնել են ՄՕԿ-ի ներկայացուցիչները:

Կիբերսպորտի առաջին Օլիմպիական շաբաթը կարևոր իրադարձություն է օլիմպիական շարժման շրջանակներում վիրտուալ սպորտի աճին աջակցելու մեր ձգտման մեջ: Մենք հավատում ենք, որ այս ձևաչափը, որում առաջին անգամ անցկացվելու են LAN եզրափակիչները, հնարավորություն է հետագա համագործակցության համար կիբերսպորտի հետ և նոր հեռանկարներ կստեղծվեն ինչպես խաղացողների, այնպես էլ երկրպագուների համար:

Միջոցառումը հիմնվելու է 2021 թվականի Օլիմպիական վիրտուալ սերիայի վրա, որում ելույթ են ունեցել ավելի քան 250 հազար մասնակիցներ 100 երկրներից վիրտուալ ու սիմուլյացիոն մարզաձևերում, այդ թվում՝ բեյսբոլ, ավտոսպորտ, հեծանվավազք, թիավարություն ու ծովագնացություն: Միջոցառումը կներառի նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդես, պանելային քննարկումներ, կրթական դասընթացներ և ցուցահանդեսային հանդիպումներ: ՄՕԿ-ի ներկայացուցիչների խոսքով՝ միջոցառման մասին մանրամասները կբացահայտվեն 2023 թվականի սկզբին: