«Կասպերսկու լաբորատորիան» հետազոտություն է անցկացրել և պարզել, որ պրոֆեսիոնալ խաղացողների մեծ մասը հանդես է գալիս արդար խաղի ու մրցակցության օգտին։ Ուսումնասիրության համաձայն, ամբողջ աշխարհում կիբերսպորտի մասնագետների 68%-ը համաձայն է, որ չիտ ծրագրերի օգտագործումն անմտություն է, նույնիսկ եթե դա օգնում է թիմին հաղթել:

Պրոֆեսիոնալ խաղացողների մոտ 86%-ը խոստովանել է, որ զայրանում են, երբ ինչ-որ մեկն ակնհայտորեն խաբում է: Բացի այդ, խաղացողների 76%-ը նշել է, որ նման միջոցների օգտագործումը ցույց է տալիս, թե խաղացողն այնքան էլ լավը չէ արդար խաղում հաղթելու համար: Կիբերմարզիկների 92%-ը կարծում է, որ խաղերի ստեղծողները պետք է ավելին անեն, որպեսզի խաղացողները չօգտագործեն իրենց խաղերում չիտեր:

Խարդախությունը կարող է բացասաբար ազդել խաղացողների համակարգիչների աշխատանքի վրա կամ հանգեցնել տվյալների և խաղային ակտիվների արտահոսքի: Նման սցենարները կարող են առաջանալ, քանի որ չիտ ծրագրերը հաճախ պարունակում են վնասակար ֆայլեր:

Բացի այդ, խարդախությունը վստահության խնդիր է ստեղծում խաղացողների, խաղերի մատակարարների և հարթակների միջև: Խաղացողները դժգոհ են, երբ ինչ-որ մեկը անօրինական առավելություն ունի ազնիվ խաղացողների նկատմամբ և ակնկալում են, որ խաղերի մշակողները և հարթակները պայմաններ կստեղծեն արդար խաղի համար:

Մարինա Տիտովա, Կասպերսկու լաբորատորիայի սպառողական ապրանքների շուկայավարման փոխնախագահ