Tencent և Ouyu Technology ընկերությունները 2022 թվականի օգոստոսի վերջին չինական Հանչժոու քաղաքում կիբերմարզիկների համար հյուրանոց կբացեն: Տեղեկությունը փոխանցում է Niko Partners-ի ավագ վերլուծաբան Դանիել Ահմադը:

Հյուրանոցում, որը կատարվել է կիբերսպորտային ոճով, կլինեն մարզումների վայրեր ու անհրաժեշտ խաղային սարքավորումներ հենց սենյակներում: Նախքան սենյակ ամրագրելը, հյուրերը կկարողանան «կարգավորել» այն, այդ թվում ընտրելով ցանկալի հարթակը, լինի դա PC, կոնսոլ կամ մոբայլ ուղղվածություն: Հյուրերը կարող են մասնակցել տարբեր թեմատիկ միջոցառումների, այդ թվում  այլ կիբերմարզիկների հետ արձագանքման արագության մրցույթներին:

Նախագծի հեղինակներն անվանել են հյուրանոցի գլխավոր առանձնահատկություններից մեկը VEEGY անունով վիրտուալ կառավարիչը։ Վիրտուալ աղջիկը կպատասխանի հյուրերի տարբեր հարցերին, հյուրանոցի ծառայություններին հասանելիություն կտրամադրի, ինչպես նաև խորհուրդներ կտա, թե ինչպիսի կիբերսպորտային տեսանյութեր դիտել: