Կիբերսպորտի Միջազգային Ֆեդերացիան և Հյուսիսամերիկյան Կիբերսպորտի Ֆեդերացիան հայտարարել են կիբերսպորտի որակավորման առցանց կուրսերի անցկացման մասին՝ IESF-ի 128 անդամ ֆեդերացիաների և կիբերսպորտով հետաքրքրվողների համար։ Դասընթացները նպատակ ունեն կազմակերպչական համակարգ մտցնել և կրթել ու զարգացնել կիբերսպորտի համաշխարհային ընտանիքը։

<<Կիբերսպորտի հիմունքներ>> դասընթացը հասանելի է անվճար՝ NASEF x Skillshot Academy-ում՝ սկսնակ մարզիչների, ուսուցիչների և հետաքրքրասերների համար։ IESF-ի նպատակն է կրթել և ուղղորդել կիբերսպորտի համաշխարհային ընտանիքին՝ գեյմինգի զարգացման միասնական էկոհամակարգի ստեղծման համար։ 

Դասընթացները կքննարկեն ամեն մի մանրուք՝ հաջողակ կիբերսպորտային ծրագիր ստեղծելու համար՝ սկսելով "Esports 101"-ից և ներառելով մարզչական սեմինարներ, թիմի հավաքման և կառավարման, արդար խաղի մշակույթի, առցանց կիբերսպորտային մրցույթի կազմակերպման,  կիբերմարզիկների պոտենցիալը առավելագույնի հասցնելու համար։ Կուրսերը եզրափակվում են կիբերսպորտային կազմակերպության մակարդակի բարձրացմամբ և մարզչական կարողությունների բարելավմամբ։

IESF-ի գլխավոր քարտուղար Բ․ Տատովսկին նշել է՝

IESF-ը մատակարարում է այնպիսի ռեսուրսներ, որոնք զարգացնում են կիբերսպորտային էկոհամակարգը՝ բոլոր անդամ երկրների և World Esports Family-ի համար։ Մենք շատ ուրախ ենք սկսել այս ծրագիրը NASEF-ի հետ մեկտեղ և սպասում ենք կրթական և ուղղորդման ծրագիրը գործի դնել՝ դեկտեմբերին Բալիում կայանալիք Կիբերսպորտի Աշխարհի Առաջնության եզրափակիչներում սեմինարներ կազմակերպելու համար։

NASEF-ի գործադիր տնօրեն և IESF-ի անդամ Ջերալդ Սոլոմոնը նշել է՝

Հյուսիսամերիկյան Կիբերսպորտի Ֆեդերացիան պատիվ է համարում համագործակցել աշխարհի առաջատար կիբերսպորտային կազմակերպության՝ IESF-ի հետ,վստահեցնելով, որ բոլորն ունեն հնարավորություն միանալ թիմին և աճել կիբերսպորտում։ Միասին կդարձնենք դա իրականություն։ 

Որպես համաձայնության հուշագիր, NASEF-ը վերահսկում է IESF-ի կրթական ծրագրերը, այդ թվում Կրթական Հանձնաժողովը։ Հաջորդ դասընթացները կլինեն դեկտեմբերի 1-ից 12-ը Բալիում կայանալիք  Կիբերսպորտի Աշխարհի Առաջնության շրջանակում։ Խաղացողները, մարզիչները, պատվիրակությունները, մրցավարներն ու մենեջերները հրավիրվում են ներկա գտնվելու։