Team Empire-ը բաց կթողնի Apex Legends-ի աշխարհի առաջնությունը ԱՄՆ-ում՝ վիզաների հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին պատմել է կազմի խաղացող Կիրիլ Ռուլինը:

Վիզաների տրամադրումը մերժել են ռուսական թիմի երեք ներկայացուցիչներին, ընդ որում նրանք ձևակերպման համար ծախսել են մոտ 10 հազար դոլար։ Apex Legends Global Series: 2022 Championship-ը տեղի է ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգներում հուլիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Մրցաշարում ներկա են գտնվելու 40 թիմեր, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն դոլար: Team Empire-ին ով է փոխարինելու առաջնությունում, դեռ հայտնի չէ: