Հունիսի 27-ին կայացան Rainbow Six Siege-ի Եվրոպական պրոֆեսիոնալ լիգայի երկրորդ տուրի հանդիպումները: Virtus.pro-ն և Team Empire-ը, որը ներկայացնում է ԱՊՀ տաածաշրջանը, առաջին հաղթանակներն են տարել մրցաշարում։  

Virtus.pro-ն հանդիպել է Team Secret-ի դեմ մրցապայքարում: Հանդիպումը տեղի է ունեցել «Երկնաքեր» քարտեզում և ավարտվել է ռուսական կազմի հաղթանակով՝ 7:3 հաշվով: Empire-ը խաղացել Natus Vincere-ի դեմ խաղում՝ «Սրճարան» քարտեզի վրա և դիմակայության արդյունքը 7:2 է գրանցվել:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Heroic և Wolves թիմերը, որոնք երկուսն էլ ունեն վաստակած վեցական միավոր: Անցկարցել են երկու հանդիպումներ և հաղթել են երկուսում էլ: Մյուս թիմերն այս պահին ունեն երեքական միավորներ:

Rainbow Six Siege-ի Եվրոպական պրոֆեսիոնալ լիգայի երկրորդ փուլը տեղի է ունենում հունիսի 20-ից օգոստոսի 1-ը: Տասը թիմեր պայքարում են ամառային մեյջորի չորս սլոթի համար, ինչպես նաև SI վարկանշային միավորների, որոնք անհրաժեշտ են Six Invitational 2023-ի համար:

  • Heroic - 6 միավոր
  • Wolves - 6 միավոր
  • BDS Esports - 3 միավոր
  • MnM Gaming - 3 միավոր
  • Rogue - 3 միավոր
  • Team Empire - 3 միավոր
  • NAVI - 3 միավոր
  • G2 Esports - 0 միավոր
  • Team Secret - 0 միավոր