Բրիտանացի կիբերսպորտի լրագրող Ռիչարդ Լյուիսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Նրա խոսքով ինքը հիասթափված է ոլորտից և այլևս հաճույք չի ստանում աշխատանքից։ Մասնավորապես հայտնել է հետևյալը.

Այստեղ վաղուց զվարճանալու բան չկա: Այս ոլորտն աղբ է։ Ես ատում եմ նրան: Ես եկել եմ այն եզրակացության, որ այս զգացումն իմ ներսում շատ ուժեղ է:

Լյուիսը կիբերսպորտի լրագրող է աշխատել շուրջ 17 տարի։ Բրիտանացին լուսաբանում էր CS:GO-ի պրոֆեսիոնալ բեմում տեղի ունեցած իրադարձությունները։ Լյուիսը պարբերաբար տարաձայնություններ է ունեցել լսարանի հետ՝ խաղացողների ու թիմերի հասցեին նրա կտրուկ արտահայտությունների պատճառով։