Fallout սերիալի մեծ հաջողությունից հետո Epic Games-ը չէր կարող բաց թողնել համագործակցության շանսը։ Երեկ Fortnite-ի սոցիալական էջերում վերբեռնվել է մի նկար՝ նշված ֆիլմից։ Առաջնային պլանում զրահապատ զգեստն է։ Հնարավոր է Fortnite-ի և Fallout-ի միջև համագործակցությունն ի հայտ գա խաղի երրորդ մրցաշրջանի 5-րդ գլխում։ Ենթադրվում է, որ առաջնահերթությունը կտրվի ֆիլմի գլխավոր կերպարների սքիներին, ինչպես նաև Brotherhood of Steel-ի jetpack-ին։ Հիշեցնենք, որ խաղի 5-րդ գլուխը մեկնարկում է մայիսի 24-ին։