Blizzard Entertainment-ը ներկայացրել է Diablo IV նոր մարտական անցագրի թրեյլերը: Խաղի համար ներկաայցվել են կոսմետիկ պարգևների նոր տեսքը:

Diablo IV-ի չորրորդ սեզոնում, որը կոչվում է «Վերածնված թալան», խաղացողները կարող են ստանալ նոր Battle Pass-ի պարգևները: Տեսահոլովակում ցուցադրել են կոսմետիկ իրեր, այդ թվում՝ երեսվածքներ, պորտալներ ու այլ բոնուսներ։ Դրանց թվում կան ինչպես անվճար, այնպես էլ վճարովի պարգևներ, որոնք կարող են ապակողպվել միայն վճարման պարագայում:

Diablo IV-ի թողարկումը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 6-ին։ Խաղը հասանելի է Համակարգչում և PlayStation ու Xbox կոնսոլներում: Diablo IV-ի նոր սեզոնը մեկնարկել է մայիսի 14-ին և կշարունակվի մինչև օգոստոսի սկիզբը: