Կիբերսպորտի պատմության մեջ շատ են կազմվել վիճակագրություններ, բայց քչերն են անդրադարձել երկրպագուներին։ The Loadout հարթակի վերլուծաբանները փորձել են կազմել արդի ժողովրդագրություն՝ ոլորտի երկրպագուների վերաբերյալ։ Վերջին բացահայտումները հետաքրքիր թվեր են առաջ բերել։ 

Ըստ տվյալերի՝  գեյմերների 6 տոկոսն է տարված հայտնի դիսցիպլինաների կիբերսպորտով։ Ընդ որում այս թիվը պատկերում է կիբերսպորտի հիմնական տարածաշրջանների այն անձանց, ովքեր իրենց գեյմեր են համարում։
Վերջին ժամանակներում աճել է գեյմերների տարիքի միջին շեմը, ու դրա հետ կապված՝ կիբերսպորտային առաջնթուններին հետևող երկրպագուների տարիքային շեմը նվազել է՝ քանի որ համացանցում երիտասարդները ավելի շուտ են ստանում առաջնությունների տեսանյութերի և ուղիղ եթերների խորհրդատվություններ՝ տարբեր սոց․ հարթակներում։  Ըստ այդմ միջին տարիքը գեյմերների համար 33-ն է ։  Տարեցտարի այս թիվն ավելանում է 0,7-ով։ 

Այսպիսով 10 տարում կիբերսպորտի երկրպագուների միջին տարիքը կլինի 41-ը։ Այս ընթացքում երկրպագուների սեռերից մեծամասնությունը դեռ կշարունակի կազմել արական սեռը՝ 74% ներգրավվածությամբ։ Սրանից զատ՝ ոլորտում շահույթի գեներացման 35%-ը գալիս է  երկրպագուների 38 տոկոսից։ Դե իսկ կրթական առումով՝ երկրպագուների 52 տոկոսը ունի բարձրագույն կրթություն։ Ստորև նշված տվյալներում հաշվի են առնվել հետևյալ դիսցիպլինաները՝

  • VALORANT
  • Dota 2
  • League of Legends
  • Counter Strike
  • StarCraft 2
  • Apex Legends