Արքայական մարտ Farlight 84-ի թարմացման օրը մարտի 7-ն է։ Նրա ծրագրավորողները պատրաստել են սպասվող փոփոխությունների մանրամասները։ Մասնավորապես մեկ տեսանյութում անդրադարձ է կատարվել նոր թողարկվող հերոս Freddiе-ին և գեյմփլեյի բարեփոխումներին։ Նախ հայտնի է դարձել, որ հակառակորդների վերացումներից այսուհետ ավելի շատ XP միավորներ կտրամադրվեն։ Երկրորդ կարևոր հայտարարությունը քարտեզի աղքատիկ տեղամասերում ավելի շատ արկղերի ավելացումն է՝ օգտակար զինամթերքով։ Երրորդ հայտարարությունը վերաբերում է Jet Slidе ֆունկցիայի՝ <<ծնկած սահելու>> կարողության ավելացումը բոլոր հերոսների համար։ Սա թույլ կտա արագություն հավաքել կարճ ժամկետով։ 

Այս թարմացմամբ թողարկվում է Freddie հերոսը, ում կարողությունների առանցքը տելեպորտի հնարավորությունն է։ Նա նաև կկարողանա արձակել իր նմանակին՝ շփոթեցնելով հակառակորդներին և շեղելով նրանց ուշադրությունը։ Հերոսը հասանելի կլինի մեկ անվճար ալտերնատիվ սքինով: