Blizzard Entertainment-ը Diablo IV-ի համար զանգվածային թարմացում է պատրաստել, որը հասանելի կլինի չորրորդ սեզոնի մեկնարկով։ Խաղի ապագայի մասին մշակողները պատմել են YouTube-ի պաշտոնական ալիքում՝ հեռարձակման ժամանակ։

Ըստ Blizzard-ի ներկայացուցիչների, նրանք ամիսներ շարունակ պատրաստում էին խոշոր գեյմփլեյային և հավասարակշռմանն ուղղված փոփոխություններ Diablo IV-ի համար: Թարմացման գործարկմանն ավելի լավ պատրաստվելու համար ստուդիան առաջին անգամ կգործարկի թեստային սերվերներ - թարմացումը ժամանակից շուտ կարող են փորձել միայն համակարգչի վրա խաղացողները: Այնուամենայնիվ, մինչ այժմ մշակողները որոշել են չկիսվել չորրորդ սեզոնի մանրամասներով:

Թե երբ կկայանա խոշոր թարմացման թողարկումը, հայտնի չէ։ Երրորդ խաղաշրջանի ավարտը պետք է տեղի ունենա ապրիլի 16-ին։ Առաջիկայում խաղը նաև կհայտնվի Xbox Game Pass բաժանորդագրության մեջ՝ մարտի 28-ին: