Microsoft ընկերությունն իր կայքում կիսվել է DirectSR տեխնոլոգիայի մասին առաջին մանրամասներով: Ընկերությունը պատմել է, որ սա API-է խաղերի մեջ պատկերի խոշորացման տեխնոլոգիաների համընդհանուր և պարզեցված ինտեգրման համար:

DirectSR-ը ծրագրավորողներին հնարավորություն կտա օգտագործել պատկերի խոշորացման տարբեր տեխնոլոգիաներ՝ օգտագործելով ընդհանուր տվյալների հավաքածու։ API-ը կապահովի անխափան ինտեգրում խաղերի մեջ: Սա պետք է ավելացնի DLSS, FSR և XeSS աջակցությամբ խաղերի քանակը:

Microsoft-ը մշակել է DirectSR-ը NVIDIA-ի և AMD-ի մասնակցությամբ։ Սա ցույց է տալիս, որ DLSS և FSR տեխնոլոգիաների ստեղծողները հետաքրքրված են նման գործիք ձեռք բերելու մեջ: DirectSR-ն աջակցում է տարբեր մասշտաբային տեխնոլոգիաների, իսկ ամբողջական ցանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

DirectSR-ի փորձարկվող տարբերակը շուտով հասանելի կլինի ծրագրավորողներին։ API-ի ամբողջական շնորհանդեսը տեղի կունենա մարտի 21-ին GDC 2024 համաժողովում: