Nacon-ի առաջիկա Terminator: Survivors խաղը Steam-ում վաղ հասանելիությամբ կթողարկվի հոկտեմբերի 24-ին, իսկ PlayStation 5-ի և Xbox Series X/S-ի թողարկումը նախատեսված է ավելի ուշ: Այս մասին իմանում ենք հրապարակված թրեյլերից:

Առաջին դեմքից ընթացող գործողություններով էքշն-շութերը խոստանում է գոյատևման հետաքրքիր պայքար լեգենդար Տերմինատորի աշխարհում: Գործողությունները տեղի են ունենում 2009 թվականին՝ առաջին երկու ֆիլմերի իրադարձություններից հետո։ 

Թեև թրեյլերը ցույց է տալիս խաղի մթնոլորտը CG-տեսարանի միջոցով, այլ ոչ թե իրական խաղի կադրեր(գեյմփլեյ), այն հայացք է տալիս Տերմինատորի հետապոկալիպտիկ աշխարհին: Այնուամենայնիվ, շատ երկրպագուներ հիասթափված են գեյմփլեյի բացակայությունից: