GameSpot-ի խմբագրությունն իր կայքում հրապարակել է 2023 թվականի լավագույն 10 խաղերի ցանկը։ Պարբերականի հեղինակները խաղերը չեն բաշխել ըստ տեղերի՝ նշելով միայն հաղթողին, որը դարձել է Baldur's Gate 3-ը: GameSpot-ը հայտնել է, որ ընտրել է Larian Studios-ի խաղը, իր առաջարկած հսկայական ազատության համար։

GameSpot-ի հեղինակները նույնպես նշել են, որ թոփում հայտնվել են ոչ միայն 2023 թվականին թողարկված խաղերը, այլև նրանք, որոնք խոշոր թարմացումներ են ստացել։ Այդ իսկ պատճառով վարկանիշում հայտնվել են ոչ միայն նորույթները, այլև Cyberpunk 2077: Phantom Liberty-ն, ինչպես նաև Freelancer ռեժիմը Hitman 3-ի համար։

2023 թվականի լավագույն 10 խաղերն ըստ GameSpot-ի(խաղերը ներկայացված են այբբենական կարգով)

  • Alan Wake 2
  • Baldur's Gate III
  • Cyberpunk 2077: Phantom Liberty
  • Hi-Fi RUSH
  • Hitman Freelancer
  • The Legend of Zelda: Tears of the Kingdom
  • Octopath Traveler II
  • Resident Evil 4 Remake
  • Street Fighter 6
  • Super Mario Bros. Wonder